Մատենադարանը կներկայացնի Մխիթար Գոշի եզակի «Դատաստանագիրք»-ը
31 Հոկտեմբերի 2025, 11:30
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը հնագույն ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանում կցուցադրվի 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հազվագյուտ օրինակը՝ հայկական իրավական ժառանգության կարևորագույն նմուշներից մեկը:
Մոտ 1184 թվականին ստեղծված այս ֆեոդալական իրավունքի ժողովածուն հիմք է դարձել հայկական իրավական մտքի զարգացման համար։ 2025 թվականի ապրիլին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Մխիթար Գոշի «Դատաստանագիրք Հայոց» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում (Memory of the World Register)։
Հայտի ներկայացրել է Մատենադարանը։