Մաղաքիա քահանա Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Մենք Ռուսաստանի բազմազգ ժողովուրդն ենք» համաժողովին

15 Դեկտեմբերի 2023, 11:22

Քաղաքականություն

Վոլգոգրադի հայերի հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-ին մասնակցել է «Մենք Ռուսաստանի բազմազգ ժողովուրդն ենք» տարածաշրջանային ազգամիջյան, միջկրոնական գիտագործնական գիտաժողովին՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության ընդունման 30-ամյակին:

Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կայքից:

Միջոցառմանը մասնակցում էին Վոլգոգրադի մարզի կրոնական դավանանքների ղեկավարներ, ազգային-մշակութային միավորումների ղեկավարներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը ներկայացնում էր Վոլգոգրադի հայերի հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Համաժողովին հրավիրված էին նաև Վոլգոգրադի քաղաքային «Հայկական Սփյուռք» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Քոչարյանը և երիտասարդական շարժման ղեկավար Գևորգ Հարությունյանը: