«Մայակովսկու ձայնը Արցախի ձայնն Է». Ստեփանակերտում տեղի կունենա «Ամբողջ ձայնով» բանաստեղծական ներկայացումը

06 Հուլիսի 2023, 11:30

Մշակույթ

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը Վլադիմիր Մայակովսկու 130-ամյակին հանդես կգա «Ամբողջ ձայնով» բանաստեղծական ներկայացումով:

«Հանուն գաղափարի սեփական երգի կոկորդին ոտք դնելը արդարացված է ։
Նկարիչը և ժամանակը, թե նկարիչը և հավերժությունը:
Մենք ՝ ղարաբաղցիներս, նույնպես շատ բան ենք դրել գաղափարի զոհասեղանին։
ՍՌԴԹ երիտասարդական ստուդիան մեկ ժամով կդառնա Մայակովսկու ձայնը և Արցախի ձայնը, միասին մտածենք»:

ԼՂՀ ռուսական համայնքի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ ներկայացումը լույս է տեսնում ԴԻԱԼՈԳ կազմակերպության և իրավաբանական գիտությունների դոկտոր Սամվել Կարախանյանի աջակցությամբ, ինչպես նաև «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի մասնակցությամբ:

Ներկայացումը տեղի կունենա հուլիսի 9-ին և 10-ին, ժամը 19:00-ին, Երիտասարդական պալատում: Ներկայացման մուտքը հրավիրատոմսերով: