Մայամիի հայ համայնքը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բայդենին՝ Ադրբեջանին զինելու համար
09 Նոյեմբերի 2023, 13:00
Մայամիի հայ համայնքը հանրահավաք է անցկացրել՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Կոչ ենք անում Հանրապետական կուսակցությանը պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Ադրբեջանին զինելու համար»,- նշել են հանրահավաքի մասնակիցները:
Նրանց է միացել նաև ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին։