Մայիս 28-ի մանկական հանդես Հ.Օ.Մ.-ի Թավրիզի կրթօջախում 

30 Մայիսի 2023, 20:50

Հայեր

Մայիսեան յաղթանակի 105-ամ­եակի տօնակատարութիւնների ծիրից ներս, շաբաթ 27 մայիսի 2023 թ.-ին, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի սրահում տեղի ունեցաւ մանկական հանդէս, նշելու համար հայ ժողովրդի փառապանծ յաղթանակ­ներից՝ 20-րդ դարի արշալոյսին զուգադիպած Հայաստանի անկախութեան տօնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Մօտ մէկուկէս ժամ տեւած հանդիսութեան ընթացքին կատարւեց հիւրասիրու­թիւն, իսկ ծրագիրը փակւեց երեխաների ձեռամբ եռա­գոյն փոքրիկ դրօշների բաշ­խմամբ բոլոր ներկաներին, որոնք դրանց անմեղ հայեաց­քում երեւացող բացայայտ յոյսից մեծապէս ներշնչւած, թողեցին կրթօջախի սրահը, եւ մեկնեցին իրենց առօր­եա­յին: