Մայիսի 23-ին Արցախում նշվում է լրագրողի մասնագիտական օրը

23 Մայիսի 2023, 15:20

Հայեր

Արցախում՝ այսօր մայիսի 23-ին, նշվում է լրագրողի մասնագիտական օրը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի նշել է, որ մասնագիտական տոնը նաև լրագրողների միասնության ու համերաշխության խորհուրդն ունի:

Нет описания.

Նրա խոսքով՝ լրատվադաշտում կան տարբեր գաղափարների լրատվամիջոցներ, և հպարտանալու առիթն այն է, որ Արցախի լրագրողների միջև համերաշխություն կա:

«Շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ, թող միայն խաղաղ պայմաններում աշխատելու հնարավորություն ունենանք»,-եզրափակել է Կ. Գաբրիելյանը։