Մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը։
Այս մասին հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, փոխանցում է «Նովոստի–Արմենիան»։