Մայիսին ՌԴ տարբեր քաղաքներում կկայանա Արամ Խաչատրյանի հանրահայտ «Սպարտակ» բալետի ցուցադրությունը
01 Մայիսի 2025, 20:30
Արամ Խաչատրյանի հանրահայտ «Սպարտակ» բալետը մայիսի 1-ին և 2-ին կցուցադրվի Ռոստովիպետական երաժշտական թատրոնում, իսկ մայիսի 3-ին և 4-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնում:
Խաչատրյանի բալետը դարձավ Մեծ թատրոնի այցեքարտը Յուրի Գրիգորովի ռեժիսորական մոտեցման շնորհիվ,ով հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացրեց հերոսների ճակատագրերի և ապրումների վրա՝ երկրորդ պլան մղելով հռոմեական կենցաղային տեսարանները:
Մայիսի 15-17-ը «Սպարտակը» կներկայացվի նաև Սանկտ Պետերբուրգում: Այստեղ ներկայացումը հայտնի է Լեոնիդ Յակոբսոնի տարբերակի շնորհիվ, որը դարձավ 20-րդ դարի Մարիինյան թատրոնի ամենաաղմկոտ և մասշտաբային ներկայացումներից մեկը: Բեմադրության նախապատրաստումն ուղեկցվել է աղմկահարույց սկանդալներով. Յակոբսոնը սեփական նախաձեռնությամբ էապես կրճատել և փոխել է պարտիտուրը, ինչն առաջացրել է Խաչատրյանի առարկությունները: Պարուսույցի և կոմպոզիտորի միջև կոնֆլիկտը վերաճել է տևական վեճի:
Յակոբսոնի նորարարական մոտեցումն իսկական ցնցեց հանդիսատեսին: Առաջին անգամ ակադեմիական թատրոնում դասականտեխնիկայի փոխարեն օգտագործվեց ազատ պլաստիկա:
Այդ որոշումն անսովոր էր 1950-ականների համար, հատկապես՝ Կիրովի թատրոնում, որտեղ նման փորձեր գործնականում չեն կատարվել: Բեմադրության վեհությունը նույնպես գրավեցհանրության ուշադրությունը։ Այս եզակի ներկայացումը մնում է ոչ միայն բալետի արվեստի նշանավոր գործ, այլև Ռուսաստանի մշակութային ժառանգության կարևոր մաս:


