Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը մրցանակ է ստացել Իտալիայի կինոփառատոնում
19 Մարտի 2025, 21:15

Մարտի 7-ից 16-ը Իտալիայի Սպելլո քաղաքում անցկացվել է «Festival del Cinema Città di Spello-2025» կինոփառատոնը։Ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն արժանացել է փառատոնի գլխավոր մրցանակին՝ լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում:
«Ամերիկացի» ֆիլմը պատմում է հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ով հրաշքով փրկվել է ցեղասպանությունից ու գաղթել ԱՄՆ, բայց հետո վերադարձել Հայաստան։ Ֆիլմի գլխավոր դերում հանդես է եկել հենց Մայքլ Գուրջյանը։
Ֆիլմի աշխատանքներին մասնակցել են հայտնի հայեր՝ երաժիշտ Սերժ Թանկյանը, «Թղթե տունը» հեռուստասերիալի աստղ Հովիկ Կեուչկերյանը։