Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ հանդես կգա՝ Փաշինյանի վերջին հայտարարության վերաբերյալ

02 Հունիսի 2025, 17:05

Քաղաքականություն

Alpha News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Գերագույն հոգևոր ժողովի նիստից հետո սպասվում է պաշտոնական հայտարարություն՝ կապված Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների հետ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հոգևորականներին հրահանգվել է ձեռնպահ մնալ մեկնաբանություններից մինչև հայտարարությունը հրապարակելը։

Նշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը Հայաստան է վերադարձել ընդամենը երկու օր առաջ։ Նա Բեռնում մասնակցել է միջազգային համաժողովին, որտեղ համաշխարհային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել Արցախում հայկական քրիստոնեական ու մշակութային ժառանգության ոչնչացմանը։