Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Ոսկեվազ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքարանը

25 Օգոստոսի 2024, 10:20

Մշակույթ

Օգոստոսի 25-ին, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու ուխտի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Ոսկեվազ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30-ին:

Մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00-ը: Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը: