Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՔԿ

12 Նոյեմբերի 2025, 10:40

Քաղաքականություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ նրանց ՔԿ են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։

«Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնել է Զոհրաբյանը։

Փաստաբանը նշել է՝ ՔԿ են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։