Մայր Աթոռի կացարաններում Արցախից տեղահանված 60 քաղաքացու ապաստան է տրամադրվել
04 Հոկտեմբերի 2023, 00:30
Մայր Աթոռի կացարաններում Արցախից տեղահանված 60 քաղաքացու ապաստան է տրամադրվել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ արցախցիներին այս օրերին այցելել են Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Մայր աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Արցախից բռնի տեղահանվածներին կացարանով ապահովելու խնդիրը շարունակում է մնալ Գարեգին Երկրորդի հատուկ ուշադրության կենտրոնում, տարբեր թեմերում շարունակվում են տեղահանվածներին կացարաններով ապահովելու աշխատանքները»,- նշված է Մայր Աթոռի հաղորդագրությունում։