Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» պանթեոն

28 Հունվարի 2024, 19:00

Մշակույթ

Այսօր՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված հայորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրևոնից: