Մայր Աթոռի մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը

18 Դեկտեմբերի 2025, 19:10

Քաղաքականություն

Էջմիածնի Մայր տաճարի մոտ տեղի ունեցող ակցիայի ընթացքում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը։

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովվի մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջացել։ Շտապօգնության խումբը նրան արդեն հոսպիտալացրել է։

Ակցիայի ընթացքում վատացել է նաև լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը. նրան պարեկային մեքենայով տեղափոխել են։