Մայր Աթոռում աշնանը տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունը

03 Հուլիսի 2024, 21:33

Մշակույթ

Սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում պահվում է Մյուռոնի օրհնության 130 տարեկան կաթսան։ Այն ձուլվել է 19-րդ դարի վերջին, մոսկովյան հայտնի արհեստանոցներից մեկում:

Նոր Նախիջևանցի վաճառական Գասպար Հարությունյան-Կարապետօղլյանն է կաթսան նվիրել Մայր Աթոռին։ Կաթսայում առաջին մյուռոնը եփվել է Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի օրհնությամբ: