Մայր Աթոռում ստեղծվել է հասարակական քննարկումների «Գավիթ» հարթակը

05 Հունիսի 2023, 09:05

Հայեր

Մայր Աթոռում ստեղծվել է հասարակական քննարկումների «Գավիթ» հարթակը։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջից։

«Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեմայի շուրջ քննարկմանը մասնակցել են եկեղեցականներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

«Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ: Քննարկումը համակարգել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: