«Մայր Հայաստանը» հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսին ներկայացրեց Գյումրու զարգացմանն ուղղված նախագիծը
21 Մարտի 2025, 21:20
«Մայր Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ Գյումրիում հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս է անցկացվում: Քննարկվում է Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու և հարկային ռեժիմի առումով Գյումրուն ազատ քաղաքի կարգավիճակ տալու վերաբերյալ նախագիծը:
Կոնֆերանսին մասնակցում են Գյումրիում Ռուսասատանի հյուպատոսության ներկայացուցիչ, հյուպատոս-խորհրդատու Յուրի Կովալկոն, Հայաստանի և Ռուսաստանի պետական, փորձագիտական և բիզնես շրջանակների ներկայացուցիչներ այդ թվում՝ հեռավար կարգով:
Գյումրու զարգացման համար մշակված այս ծրագրերը կյանքի կոչելու համար «Մայր Հայաստան» դաշինքը Գյումրիում 1 ամսվա ընթացքում ստորագրահավաք է իրականացրել, որին միացել է 7700 բնակիչ:
Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու և Գյումրուն ազատ քաղաքի կարգավիճակ տալու վերաբերյալ նախագիծը կոնֆերանսի մասնակիցներին ներկայացրեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: