Մայր տաճարում աղոթք է հնչել հայ գերիների, ՀՀ-ում բանտարկված Սրբազանների և Սամվել Կարապետյանի համար
02 Նոյեմբերի 2025, 13:30
Մայր տաճարում աղոթք է հնչել Բաքվում պահվող հայ գերիների ու Հայաստանում բանտարկված սրբազանների ու գործարար Սամվել Կարապետյանի համար։
Նշենք, որ այսօր նշվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օծման և գահակալության 26-րդ տարեդարձը։ Այդ առիթով այսօր՝ նոյեմբերի 2-ին, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կատարվել է Հայրապետական մաղթանք: