Մայրենիին նվիրված միջոցառում՝ Մինսկի հայկական դպրոցում

05 Մարտի 2024, 23:17

Մշակույթ

Մինսկի թիվ 8 գիմնազիայի բազայի վրա գործող հայկական դպրոցում մայրենիի միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել:

Դպրոցի աշակերտները և ուսուցչական կազմը հանդես են եկել հայ գրականության դասականների բանաստեղծություններով:

Դպրոցի սաները տիկնիկային ներկայացում են ներկայացրել Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթի մոտիվներով:

Ծրագրի առանձին մասը նվիրված էր Կոմիտասին, Արամ Խաչատրյանին, Սերգեյ Փարաջանովին, Պարույր Սևակին, Շառլ Ազնավուրին:

Միջոցառմանը ներկա էր Բելառուսում Հայաստանի դեսպանության ողջ անձնակազմը: