Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը. Տատյանա Սպիվակովան՝ Արարատի գագաթին

05 Սեպտեմբերի 2023, 10:07

Հայեր

Անվանի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, նվաճել է Արարատի գագաթը։

«Այսպիսով, սա տեղի ունեցավ։ Գիշերը 6 ժամ բարձրանալուց հետո ես արեւածագին կանգնած եմ Արարատի գագաթին՝ 5137 մետր բարձրության վրա»,- ինստագրամյան իր էջում անգլերեն գրել է Սպիվակովան, ապա հայերեն հավելել,- «Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը»։

Դերասանուհին նշել է, որ միշտ կհիշի այդ պահը.

«Դեռեւս չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել։ Երբեք այսքան կյանքով լեցուն, այսքան շնորհակալ չեմ զգացել ինձ։ Ես միշտ կհիշեմ այս պահը»,- գրել է Տատյանա Սպիվակովան: