Մայրս իմաստուն հայուհի է, նա մանկուց իմ մեջ սերմանել է հայկական ավանդույթները. Թինա Կանդելակի

15 Սեպտեմբերի 2023, 19:07

Հայեր

Թինա Կանդելակին ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և հասարակական գործիչ է: Նա Չեչնիայի Հանրապետության վաստակավոր լրագրող է, 2021 թվականի սեպտեմբերից աշխատել է «Գազպրոմ-մեդիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ և «Գազպրոմ-մեդիա Ժամանցային հեռուստատեսության» գործադիր տնօրեն։

2022 թվականի փետրվարից ТНТ հեռուստաալիքի տնօրենն է։

Թինայի հայրը՝ Գիվի Կանդելակին, մասնագիտությամբ տնտեսագետ էր, Թբիլիսիի բանջարեղենի բազայի տնօրենն էր։ Մայրը՝ Էլվիրա Կանդելակին (Ալավերդյան) կիսով չափ հայ է և թրքուհի։ Աշխատել է որպես բժիշկ-նարկոլոգ Թբիլիսիում։

«Մայրս իմաստուն հայուհի է։ Նա մանկուց իմ մեջ սերմանել է հայկական ավանդույթներ, օրինակ՝ ես ամեն տարի ապրիլի 24-ին սգում եմ հայ ժողովրդի հետ», — ասել է Կանդելակին հարցազրույցներից մեկում։

Հեռուստաաստղի մայրը դստերը նաև հայերեն է սովորեցրել, որին նա հիմա լավ տիրապետում է։

Ռուսական հեռուստատեսությունում Կանդելակին հանրաճանաչություն է ձեռք բերել հիմնականում անհավանական արագությամբ խոսելու ունակության շնորհիվ։

Հիմա եթերում