Մեծ Բրիտանիան պատրաստ է «օգնել» Հայաստանին Ռուսաստանի «սպառնալիքներին» դիմակայելու հարցում

10 Մարտի 2024, 16:00

Քաղաքականություն

Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է աջակցել Ռուսաստանի «սպառնալիքներին» դիմակայելու հարցում։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին:

«Մեծ Բրիտանիան ընդունում է այդ որոշումը որպես Հայաստանի սուվերեն իրավունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է նաև համագործակցել եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ ի դեմս Ռուսաստանի պատասխան գործողությունների սպառնալիքների»,- ասել է Հիպին։

Հիմա եթերում