Մեծ երթ Գլենդելում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
07 Մայիսի 2024, 13:00
Գլենդելում տեղի կունենա մեծ երթ՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման:
«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ երթը կմեկնարկի մայիսի 8-ին, ժամը 19:00-ին Սուրբ Մարիամ եկեղեցու բակից և կուղևորվի դեպի Հայաստանի հյուպատոսարան:
Երթը կազմակերպում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Երիտասարկան միությունը: