Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը՝ Մեծ թատրոնի բեմում
08 Սեպտեմբերի 2024, 17:50
Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնը նոյեմբերին կներկայացնի հայազգի կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը՝ Հենրիխ Մայորովի խորեոգրաֆիայում։
«Ինչպես գիտեք, մենք սեզոնը բացում ենք «Քնած գեղեցկուհի» բալետով։ Այս սեզոնին նոյեմբեր ամսին թողարկելու ենք «Չիպոլինո» հրաշալի ներկայացումը, որը վաղուց չի ներկայացվել։ Հիանալի ներկայացում է և, որ շատ կարևոր է, դերասանների համար պարելու բան կա», — լրագրողներին ասել է Մեծ թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Մահար Վազիևը։