Մեծ տոնակատարություն՝ Օրինջ Քաունթիում՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան

03 Հունիսի 2025, 23:15

Մշակույթ

Մայիսի 31-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ի Օրինջ Քաունթիի Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցու բակում՝ Ղուկասյան սրահում մեծ շուքով նշվել է Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը՝ Մայիս 28-ը:

Կազմակերպիչը Օրինջ Քաունթիի ՀՅԴ «Արմեն Գարո» կոմիտեությունն էր՝ Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ ԿԿ-ի հովանավորությամբ։

Միջոցառումը մեկնարկել է 42 նորագիրների երդմամբ: Քառասուներկու նորագիրներ, Դավիթ Երեցյանի կնքհայրությամբ ուղտել են հավատարիմ մնալ ՀՅԴ երդմանը և կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին :

«Այսօր՝ 2025 թվականի մայիսի 31-ը հրաշալի օր է, որովհետև հայ ազգն այժմ իր շարքերն է ընդունել ավելի առանձնահատուկ ու շնորհալի սերունդ, որը սիրում է Հայաստանը և ամեն ինչ կանեն Հայաստանի համար, և այսօր նրանք միացել են Դաշնակցությանը: Նրանք ծնվել են Սփյուռքում, ընտանիք են կազմել և հայ են մնացել։ Այնպես որ այսօր՝ Օրինջ Քաունթիում, Կալիֆորնիայում, Արևմտյան տարածաշրջանում, Հայ Յեղափոխական Դաշնակցության համար յուրահատուկ օր է»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԿԿ անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Հակոբ Հաջիբեկյանի՝ ՀՅԴ-ին անդամագրվելը երկար պատմություն ունի, նա իր պատանեկությունն է անցկացրել AYF-ում, հպարտ է, որ ինքն էլ դարձել է դաշնակցական և ծառայելու է Հայաստանի և հայության ազատագրության դատին:

«Ես երբեք հպարտություն չեմ զգացել այնպես, ինչպես հպարտացել եմ դաշնակցության գործը կատարելով, Հայ դատն առաջ տանելով և իմ համայնքին ծառայելով: Լինելով ՀՅԴ անդամ, այդ դուռը բացվեց ինձ համար։ ՀՅԴ անդամ լինելը իսկապես բացեց իմ աչքերը՝ թե ինչ է նշանակում լինել սփյուռքում ապրող հայ: Եվ դա շատ կարևոր է»,- ասել է Հաջիբեկյանը:

Հայաստանի անկախության տոնի՝ Մայիս 28-ի տոնակատարությունը սկսվել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, ինչպես նաև ՀՅԴ օրհներգի կատարմամբ:

Տոնակատարության պատվավոր հյուրը զորավար Դրաստամատ Կանայանի թոռն էր՝ Ֆիլիպ Կանայանը: Ի դեպ, մայիսի 31-ը լեգենդար հրամատար Դրաստամատ Կանայանի (ԴՐՈ) ծննդյան օրն է:

Զորավարի թոռան՝ Ֆիլիպ Կանայանի ողջյունի խոսքից հետո մանակիցներն լսել են ձայնագրություն, որում Դրոմ պատմում է Բաշ Ապարանի հերոսական ճակատամարտի մասին:

Տոնական երեկոն անցել է ազգային և հեղափոխական երգերի անզուգական կատարող Գառնիկ Սարգիսյանի և նրա բենդի գեղեցիկ կատարումների ներքո :

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում