Մեծամորի դպրոցի աշակերտը շահել է 1 մլն դրամ՝ հաղթելով «Ռուսական գրքի տուն Երևանում» մրցույթում
15 Հոկտեմբերի 2023, 16:48
Մեծամորի դպրոցի աշակերտ Հայկ Իսախանյանը հաղթող է ճանաչվել և շահել մեկ միլիոն դրամի վկայական կամ կրթաթոշակ Հայաստանի կամ Ռուսաստանի ցանկացած բուհում սովորելու համար՝ մասնակցելով «Ռուսական գրքի տուն Երևանում» մրցույթին։
Երեւանի Ռուսական գրքի տունը «Լիվըր» ընկերության հետ համատեղ հայտարարել է գրական թարգմանության մրցույթ՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին։
Հատուկ մրցանակի է արժանացել նաեւ Մեծամորի հիմնական դպրոցը։