Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Մայր Տաճարում հանդես կգա հայրապետական պատգամով

20 Սեպտեմբերի 2023, 12:16

Քաղաքականություն

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 21-ին Անթիլիասի մայրավանքում Հանրապետական մաղթանք է կատարվելու:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ առավոտյան 10։00-ին Արամ Ա կաթողիկոսի և Կիլիկյան Ուխտի միաբան հայրերի մասնակցությամբ Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում կայանալիք արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետը հայրապետական պատգամը կուղղի հայ ժողովրդին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած  պատերազմին։