Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայրապետական ​​այցով ժամանել է Կանադա

07 Հունիսի 2023, 10:05

Հայեր

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հայրապետական ​​այցով ժամանել է Կանադա։ Այցի ընթացքում կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։

«Բարի գալուստ Կանադա, Վեհափառ Հայրապետ Արամ Ա կաթողիկոս։

Մենք վճռական ենք աշխատել ձեզ հետ՝ որպես հայկական սփյուռքի առանցքային առաջնորդի, կայունություն ապահովելու համար Հայաստանում և շրջակայքում, և շուտով բացելու մեր առաջին դեսպանատունը Երևանում»,- գրել է Ջոլին իր Twitter-ում։