Մեծն Արամ Խաչատրյանի երաժշտության երեկո` Վոլգոգրադում

17 Դեկտեմբերի 2023, 20:10

Մշակույթ

Դեկտեմբերի 17-ին Իգոր Դեմչենկոյի ղեկավարությամբ Վոլգոգրադի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի մեծ կոմպոզիտորի ամենահայտնի, աշխարհին հայտնի ստեղծագործությունների օրիգինալ տարբերակները: Համերգին կմասնակցի կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Մասլովը Սանկտ Պետերբուրգից:

Կհնչեն Խաչատրյանին համաշխարհային հռչակ բերած «Գայանե» և «Սպարտակ» բալետների համարները՝ «Սուսերով պարը», «Լեզգինկան», «Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն», «Էգինայի Վարիացիաները»:

Այս տարվա հունիսին լրացել է 20−րդ դարի նշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Իլյիչ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը, որի ստեղծագործության տարբերակիչ առանձնահատկությունը ռուսական և արևմտաեվրոպական երաժշտական ավանդույթների համադրումն էր, որոնք ներկված էին Արևելյան կոլորիտով: