Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում. Անդրեա Վիկտորին
15 Մայիսի 2023, 13:22
Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին:
«Ինչ վերաբերում է ժամանակացույցին, այս ամենն, իհարկե, կախված է բանակցություններից: Տեսնենք, հուսով եմ՝ երեկվա հանդիպումը շատ թարմ նկարագիր է տվել բոլոր քննարկվող հարցերին:
Մի շարք հարցեր հետագա քննարկման կարժանանան այլ մակարդակներում: Հուսով եմ՝ շուտով կհանգենք որակյալ լուծման, և սա էլ կհանգեցնի հարգանքի տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը ենթադրում է զորքերի հանում»,- նշել է դեսպանը:
Այն հարցին, թե որ հատվածներում են այդ կետերը, որտեղ հայկական զորքերը պետք է հետ քաշվեն, Վիկտորինն ասել է որ այդ մասին լսել է բանակցություններից, մանրամասներին ծանոթ չէ: