Մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը

26 Սեպտեմբերի 2024, 18:34

Քաղաքականություն

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք, որ Միրզոյանը և Բայրամովն այս պահին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկումներին: