Վլադիկավկազում մեկնարկել է «Վախթանգով. Ճանապարհ դեպի տուն» առաջին թատերական փառատոնը

16 Հուլիսի 2024, 15:52

Մշակույթ

Վլադիկավկազում մեկնարկել է «Վախթանգով. Ճանապարհ դեպի տուն» խորագրով համառուսաստանյան առաջին թատերական փառատոնը, որը կազմակերպվել է վախթանգովցիների նախաձեռնությամբ և ջանքերով:

Քաղաքը, որտեղ ծնվել և 20 տարի ապրել է աշխարհահռչակ հայազգի ռեժիսորն ու դերասանը, մինչև հուլիսի 21-ը վերածվում է Ռուսաստանի թատերական Մեքքայի: Այս ֆորումի սկիզբը տոնական երթն էր, որին մասնակցում էին Ռուսաստանի տարբեր քաղաքների թատերական խմբեր։

Փառատոնի համար ստեղծվել է «Վախթանգով. երիտասարդության ճանապարհներով» աուդիո-բեմադրությունը։