Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը. ներկա են աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունները

14 Հուլիսի 2023, 09:36

Քաղաքականություն

Այսօր՝ ժամը 9-ից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է հանրահավաքը, որի մասին երեկ հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում: Աստված պահապան լինի Արցախ աշխարհին և Արցախի ժողովրդին»,-հայտարարել էր նա: