Լոռու մարզի 100 երիտասարդներ մասնակցել են «Մեր ձևով» շարժման հավաքին

25 Հունվարի 2026, 13:00

Քաղաքականություն

Հունվարի 23-ից մեկնարկել է «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում: Մեկնարկը տրվել է մարզկենտրոն Վանաձորից: Հավաքի նպատակն է «Մեր ձևով» շարժման շուրջ համախմբել երիտասարդներին, որոնք սովորում են Լոռու մարզի և Երևանի ուսումնական հաստատություններում։

Հավաքի օրակարգը հագեցած է սպորտային, մշակութային և այլ միջոցառումներով: Հավաքին մասնակից շուրջ 100 երիտասարդներ Լոռու մարզի տարբեր տարածաշրջաններից են:

Հավաքը Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի քահանա Տեր Տաճատի օրհնությամբ է:

Հավաքի ընթացքում երիտասարդները քննարկել են «Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը դեպի ուժեղ Հայաստան» ծրագրիրը։