Մեկնարկել է Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը

30 Նոյեմբերի 2023, 11:27

Քաղաքականություն

Սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը սկսվել է։ Այս մասին  լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին: