Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը
19 Օգոստոսի 2025, 10:45
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Մինչ առանձնազրույցը, ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել օգոստոսի 18-ին: