Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

17 Փետրվարի 2024, 14:54

Քաղաքականություն

Մյունխենում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ ձևաչափով հանդիպումը:

Եռակողմ հանդիպմանը հաջորդել է երկկողմ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ:

Քննարկվել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիարկությունը Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։