Մեկնարկել են Անդրեասյան եղբայրների «Դենիսկինի պատմվածքները կինոյում» ֆիլմի նկարահանումները
16 Օգոստոսի 2024, 13:48
Անդրեասյան եղբայրների կինոընկերությունը սկսել է աշխատել «Դենիսկինի պատմվածքները կինոյում» ֆիլմի վրա, որը Վիկտոր Դրագունսկու ստեղծագործությունների լիամետրաժ էկրանավորումն է: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:
«Ֆիլմը կպատմի փոքրիկ Դենիսկի ամառային արկածների մասին։ Ծնողների հետ նա մեկնում է մի գյուղ, որտեղ բացվում է նոր ընկերների, զվարճալի խաղերի և սիրո աշխարհը։ Նա մանկության ամենահիշարժան պահերն է ապրում, քանի որ շատ շուտով պետք է կարևոր քայլ կատարի՝ գնա առաջին դասարան», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆիլմի ռեժիսորն Արտեմի Դրագունսկին է, պրոդյուսերները՝ Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները: Դերասանական կազմում ընդգրկված են Ալեքսանդր Պաշուտինը, Ռոման Պանկովը, Աննա Պեսկովան, Դմիտրի Ենդալցևը, Օլգա Վոլկովան, Մաքսիմ Մատուզնին, Օլեգ Կամենշչիկովը, Տատյանա Սաբինովան, Տատյանա Օրլովան և այլք։ Սցենարիստներն են Հայկ Ասատրյանը, Երզիա Երթլեսը և Նառա Հակոբյանը։
Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի 2025 թվականի գարնանը։