Մեկնարկել են Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի կատակերգական սերիալի նկարահանումները

26 Մարտի 2025, 12:52

Մշակույթ

TNT հեռուստաալիքը «Руки Вверх Продакшн» ընկերության հետ համատեղ սկսել է «Զվարճանքի ժամ» կատակերգական սերիալի փորձնական դրվագի նկարահանումները:

Անատոլի Պոտեխինը Մոսկվայի հիասքանչ և բացառիկ միջոցառումների էլիտար կազմակերպիչ է, ով կարող է տոն կազմակերպել նույնիսկ անապատի կենտրոնում: Բայց երբ մի օր համընկնում են երկու մասշտաբային պատվերներ՝ հարսանեկան արարողություն Մալդիվներում և բանկետ ռուս-չինական բանակցություններից հետո, նա ստիպված է ոչ ստանդարտ լուծում փնտրել։ Արդյունքում, Տոլյան որոշում է անձամբ գնալ Մալդիվներ, և իր փոխարեն Մոսկվա է կանչում երկվորյակ եղբորը՝ Ալյոշային:

Նախագծի գլխավոր պրոդյուսերներն են Թինա Կանդելակին, Բորիս Խանչալյանը, Արկադի Վոդախովը, Մարինա Ռազումովան, Սերգեյ Կոսինսկին և Սերգեյ Ժուկովը: