Մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի Ա լիգան

23 Մայիսի 2023, 15:50

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Ա-լիգան վերադառնում է․  նոր մրցաշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 26-ին։

Այս տարի չեմպիոնության համար պայքարելու է 6 թիմ՝ «Ուրարտու»-ն, ՖԻՄԱ-ն, «Էրեբունի»-ն, ԲԿՄԱ-ն, «Արթիկ»-ը եւ «Դվին»-ը։ Արտասահմանցի բասկետբոլիստներն արդեն ժամանել են Հայաստան ու սկսել նախապատրաստվել մրցաշարին տեղացի խաղացողների հետ:

Բասկետբոլային հանդիպումները կայանալու են «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկ»-ը կանցկացնի սեփական հարկի տակ՝ Արթիկ քաղաքում։

Լիգայի բացման խաղը կայանալու է մայիսի 26-ին, ժամը 20։00-ին․ միմյանց դեմ մրցելու են «Ուրարտու»-ն եւ «Արթիկ»-ը։