Մեկնարկում է «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնը

20 Հունիսի 2024, 19:05

Մշակույթ

Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ասպինձայում, Ախալցխայում և Ծալկայում մեկնարկում է «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնը։ Մրցույթ-փռատոնին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հունիսի 30-ը։

Ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ, որին աջակցում են Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանները։

«Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնին կարող են մասնակցության հայտ ներկայացնել նրանք, ովքեր 6-ից 30 տարեկան են, սիրում են երգել և երազում են հայտնվել մեծ բեմում։

Հաղթող մասնակիցները կստանան մրցանակներ և դրամական պարգև։