Մեկնել էի Հայաստան հանգստանալու համար, ՀՖՖ ներկայացուցիչների հետ չեմ հանդիպել․ Զախարյան

26 Հունիսի 2023, 15:34

Սպորտ

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե ինչպես է անցկացրել իր իր հանգիստը։

«Ես մեկնել էի Հայաստան հանգստանալու համար, ամեն ինչ լավ էր, լիցքաթափվեցի: Հանդիպե՞լ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ Ոչ։ Ես պարզապես հանգստացա, առաջին անգամ էի այնտեղ, տեսա ամենատարբեր հետաքրքիր վայրեր, ծանոթացա, հանգստացա։ Հայաստանի հավաքականի հանդիպմանը ներկա չեմ եղել։ Նորմալ հանգիստ էր, նույնիսկ հասցրեցի հոգնել հանգստանալուց։ Բայց բոլոր անհատական ​​մարզումներն անցկացրել եմ»,- Զախարյանի խոսքն է մեջբերել Sport24-ը։

Նախորդ մրցաշրջանում 20-ամյա Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։