«Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր»․ ֆուտբոլասերները կրկին պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը

13 Մայիսի 2025, 21:40

Սպորտ

Հայաստանի գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 3։1 հաշվով հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։

Սակայն խաղի ընթացքում ֆուտբոլասերները կրկին պահանջել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր»։