Իվետա Սիմոնյանը հանդես կգա Գաետանո Դոնիցետիի «Դոն Պասկուալե» կատակերգական օպերայում

05 Սեպտեմբերի 2024, 15:05

Մշակույթ

Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմի նոր եթերաշրջանի առաջին պրեմիերան կլինի Գաետանո Դոնիցետտիի «Դոն Պասկուալե» կատակերգական օպերան։ Ներկայացման մեջ ներգրավված է նաև հայ երգչուհի, Մարիինյան թատրոնի Պրիմորսկի բեմի օպերային խմբի մեներգչուհի Իվետա Սիմոնյանը։

«Դոն Պասկուալե»-ն մտնում է իտալական ամենահայտնի օպերաների քսանյակի մեջ, այն ամեն ներկայացվում է աշխարհի 150 թատրոններում: