Մենակատար Վլադիսլավ Հայրապետյանը ելույթ է ունեցել Հարավային Աֆրիկայում

10 Սեպտեմբերի 2024, 09:14

Մշակույթ

Սեպտեմբերի 8-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի է ունեցել «Սինոդալ» երգչախմբի համերգը՝ դիրիժոր Միխայիլ Կոտելնիկովի ղեկավարությամբ։

Առավոտյան ռուսական երգչախումբը Ռադոնեժի Սուրբ Սերգիուս եկեղեցում մասնակցել է Սուրբ պատարագին։ Կեսօրին երգչախումբը հանրությանը ներկայացրել է ռուսական հոգևոր երաժշտություն։

Համերգի մենակատարը Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Վլադիսլավ Հայրապետյանն էր։ Նա հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում ու քաղաքներում։ Հայրապետյանը երգչախմբի և անսամբլի ներկայիս մենակատարն է։