Մենենդեսը Բաքվի կողմից արցախցի երիտասարդների առևանգումը որակել է զազրելի պահվածք
29 Օգոստոսի 2023, 11:40
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղակայված անօրինական անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։ Սենատորը հանձնաժողովի X (նախկինում՝ Twitter) սոցցանցի էջում դա որակել է որպես «զազրելի պահվածք»։
«Խորապես անհանգստացած ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր զազրելի պահվածքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության մուտքի արգելքին և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խաթարելուն: Սա անընդունելի է», — գրված է Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի էջում։