Մենք աջակցում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ալիև

13 Նոյեմբերի 2023, 15:32

Քաղաքականություն

Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է, աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- նշել է Ալիևը։