«Մենք ակնկալում ենք «Զանգեզուրի ուղու» բացման համընդհանուր աջակցություն». Ֆիդան

15 Մարտի 2024, 12:54

Քաղաքականություն

մենք ակնկալում ենք Զանգեզուրի ուղու բացման համընդհանուր աջակցությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող եռակողմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ.

«Այս տարիների ընթացքում Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Վրաստանը դարձել է Եվրամիության անդամի թեկնածու։ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի։ Այս առումով մենք ակնկալում ենք Զանգեզուրի ուղու բացման համընդհանուր աջակցությունը», — նշել է Ֆիդանը։