Մենք ամաչում ենք COP29-ի մասնակիցների լռությունից․ Լեմկինի ինստիտուտ

13 Նոյեմբերի 2024, 13:53

Քաղաքականություն

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։

«Ցեղասպանության միջոցով բնիկ հայերի տարածքի նկատմամբ «Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը» միջազգային իրավունքի համաձայն արդարություն չէ։ Դա նույնիսկ օրինական չէ միջազգային օրենսդրությամբ:

Ադրբեջանը միայնակ չի գործել՝ առանց Իսրայելի ռազմական օգնության, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարության մեղսակցության և օրհնության, դա անհնար կլիներ իրականացնել: Մենք ամաչում ենք նրանց լռության համար, ովքեր դեռ ներկա են COP29-ին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիմա եթերում